Գաղտնիության քաղաքականություն
1. Ով է մշակում տվյալները
«Նորդիկ Բրենդս» ՍՊԸ (Nordic Brands LLC), պետական գրանցման համար 286.110.1496727, ՀՎՀՀ 02937977, Եզնիկ Կողբացի 30, բն. 22/1, 0002 Երևան, office@nordicbrands.am։
Ընկերությունն է որոշում, թե ինչու և ինչպես են մշակվում ստորև նշված անձնական տվյալները (անձնական տվյալներ մշակող)։
2. Ինչ տվյալներ ենք մշակում
- Instagram-ի @zendrinks.am հաշվին և ԶԵՆ-ի Facebook էջին ուղարկված հաղորդագրությունները և թողած մեկնաբանությունները, ինչպես նաև այն տվյալները, որոնք Meta-ն ցույց է տալիս դրանց հետ (օգտանուն, անուն, պրոֆիլի նկար)։
- office@nordicbrands.am հասցեին ուղարկված նամակները։
- Գործընկերների՝ WhatsApp-ով ԶԵՆ-ին ուղարկած հաղորդագրությունները։
- Այս կայքը (zendrinks.am) քուքիներ (cookies) չի օգտագործում, ձևեր և հաշիվներ չունի։ Այցելությունների ընդհանուր վիճակագրությունը հաշվում ենք Plausible Analytics-ով, որը քուքիներ չի օգտագործում և IP հասցեներ չի պահում։
- Կայքը տեղակայված է Vercel-ում, որը կայքի աշխատանքի համար կարճ ժամկետով մշակում է տեխնիկական տվյալներ (այդ թվում՝ IP հասցե)։
3. Ինչու ենք մշակում
- Հաղորդագրություններին և մեկնաբանություններին պատասխանելու և մեր էջերում մեկնաբանությունները կառավարելու համար։
- Հասկանալու համար, թե քանի մարդ է այցելում կայք (միայն ընդհանրացված թվեր)։
Մենք տվյալները չենք վաճառում, գովազդային պրոֆիլներ չենք կազմում և ավտոմատ որոշումներ չենք ընդունում։
Իրավական հիմքը հաղորդագրությունների և նամակների դեպքում ձեր համաձայնությունն է, որը տալիս եք՝ մեզ գրելով, իսկ հրապարակային մեկնաբանությունների դեպքում՝ այն, որ դրանք ինքներդ եք հրապարակել։
4. Ովքեր են ստանում տվյալները
- Meta Platforms (Instagram, Facebook), որի հարթակով ուղարկվում են հաղորդագրությունները և մեկնաբանությունները։ Meta-ն դրանք մշակում է իր սեփական գաղտնիության քաղաքականությամբ։
- Ծառայություններ մատուցողներ (լիազորված անձինք), որոնք տվյալները մշակում են միայն մեր հանձնարարությամբ՝ էլ. փոստ, կայքի տեղակայում (Vercel Inc., ԱՄՆ), վիճակագրություն (Plausible Insights OÜ, Էստոնիա) և հաղորդագրությունները կառավարելու ծրագրային գործիքներ։
Տվյալները կարող են փոխանցվել Հայաստանից դուրս, այդ թվում՝ ԱՄՆ (էլ. փոստ, կայքի տեղակայում, հաղորդագրությունները կառավարելու գործիքներ) և ԵՄ (վիճակագրություն)։
5. Որքան ժամանակ ենք պահում
Instagram-ի, Facebook-ի և WhatsApp-ի հաղորդագրությունների մեր պատճենները պահում ենք վերջին հաղորդագրությունից հետո 12 ամիս, այնուհետև ջնջում։ Նամակները պահում ենք այնքան, որքան դրանք անհրաժեշտ են ձեզ պատասխանելու կամ գործնական հարաբերությունների համար, իսկ դրանից հետո՝ միայն այնքան, որքան պահանջում է օրենքը, այնուհետև ջնջում։ Instagram-ում, Facebook-ում և WhatsApp-ում հաղորդագրություններն ու մեկնաբանությունները մնում են այդ հարթակներում, մինչև դուք կամ մենք դրանք ջնջենք։ Կայքի վիճակագրությունն ընդհանրացված է և անձ չի նույնականացնում։
6. Ձեր իրավունքները
Դուք կարող եք պահանջել տեսնել, ուղղել կամ ջնջել ձեր տվյալները, ինչպես նաև հետ վերցնել ձեր համաձայնությունը՝ գրելով office@nordicbrands.am հասցեին։ Կարող եք նաև բողոք ներկայացնել անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնին կամ դիմել դատարան։
7. Ինչպես ջնջել ձեր տվյալները
Գրեք office@nordicbrands.am հասցեին և նշեք ձեր Instagram-ի կամ Facebook-ի օգտանունը։ Տվյալները կջնջենք 3 աշխատանքային օրվա ընթացքում և կհաստատենք նամակով։ Եթե օրենքով պարտավոր ենք ինչ-որ բան պահել, կգրենք՝ ինչ և ինչու։ Ձեր մեկնաբանությունները և հաղորդագրությունները կարող եք ջնջել նաև ինքներդ՝ Instagram-ում կամ Facebook-ում։
8. Փոփոխություններ
Այս էջը թարմացնելիս կփոխենք վերևում նշված ամսաթիվը։
Privacy notice
1. Who is responsible
Nordic Brands LLC («Նորդիկ Բրենդս» ՍՊԸ), state registration 286.110.1496727, tax number 02937977, Yeznik Koghbatsi 30, apt 22/1, 0002 Yerevan, Armenia, office@nordicbrands.am. The company decides why and how the personal data below is processed (the controller).
2. What we process
- Messages and comments people send to or leave on the @zendrinks.am Instagram account and the ZEN Facebook page, with the details Meta shows us alongside them (username, name, profile picture).
- E-mails sent to office@nordicbrands.am.
- Messages business contacts send to ZEN on WhatsApp.
- This site (zendrinks.am) sets no cookies and has no forms or accounts. We count visits with Plausible Analytics, which uses no cookies and does not store IP addresses.
- The site is hosted by Vercel, which processes technical data (including IP addresses) for a short time to serve the site.
3. Why
- To read and reply to messages and comments, and to moderate comments on our pages.
- To know how many people visit the site, in aggregate numbers only.
We do not sell data, build advertising profiles or make automated decisions.
Legal basis. For messages and e-mails, your consent, which you give by writing to us. For public comments, the fact that you made them public yourself.
4. Who receives it
- Meta Platforms (Instagram, Facebook), whose platform carries the messages and comments under Meta's own privacy policy.
- Service providers (authorised persons) that process data only on our instructions, for e-mail, hosting (Vercel Inc., USA), statistics (Plausible Insights OÜ, Estonia) and the software we use to manage messages.
Data may be transferred outside Armenia, including to the USA (e-mail, hosting and message tools) and the EU (statistics).
5. How long
We keep our copies of Instagram, Facebook and WhatsApp messages for 12 months after the last message, then delete them. We keep e-mails as long as we need them to answer you or for our business relationship, and after that only as long as the law requires, then delete them. Messages and comments on Instagram, Facebook and WhatsApp stay on those platforms until you or we delete them. Site statistics are aggregate and identify no one.
6. Your rights
You can ask to see, correct or delete your data, or withdraw your consent, by writing to office@nordicbrands.am. You can also complain to the Armenian personal data protection authority or go to court.
7. Deleting your data
Write to office@nordicbrands.am with your Instagram or Facebook username. We delete the data within 3 working days and confirm by e-mail. If the law requires us to keep something, we will tell you what and why. You can also delete your own comments and messages in Instagram or Facebook.
8. Changes
When we update this page, we change the date at the top.